Ստով կերակրված ժողովուրդ ենք․ սուտը պիտի պարտվի

Ստով կերակրված ժողովուրդ ենք․ սուտը պիտի պարտվի

Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր եռագույնին մաս են կազմում, իրենց համար այդ արժեքը ոչ միայն դրոշի տեսքով է արտահայտվում, այլ նաև կյանքի։ Այսքան մարդ կա, գնացեք ու հարցրեք՝ ինչ նշանակություն ունի ձեզ համար այս շարժումը։ Այս շարժումը լինելիության, գոյության, առանց գույների ու ամբողջական բոլոր գույներով լինելու պատմությունն է։ Սա ճշմարտության մասին է։ Ստի պարտության ու ճշմարտության հաղթանակի մասին է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Սուտը պիտի պարտվի, սա պիտի հստակ լինի։ Մենք ստով կերակրված ժողովուրդ ենք, ատելությամբ կերակրված ժողովուրդ ենք։ Այսօր տանը մարդիկ չեն կարողանում միմյանց հետ երկու բառ խոսել, սրա պատասխանատվությունը ու՞մ վրա է։ Սա իմ երկիրն է, իմ եղբայրների, իմ ընկերների, ես կուսակից ընկեր ունեմ, որին հուղարկավորել եմ այս հայրենիքի համար ու դա ոչ ոք չի կարող իմ ձեռքից խլել։ Մենք պիտի ունենանք պետությունը, որը կամ գլուխը բարձր ապրում է՝ բոլոր դժվարություններով ու բարդություններով, կամ պիտի վերանանք ու գնանք»,- ասաց նա։