Ու՞ր է հասել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը․ նա ելույթ ունեցավ

Ու՞ր է հասել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը․ նա ելույթ ունեցավ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այսօր շարունակում է երթը դեպի Երևան: Մեկնարկը՝ Սևանի թերակզու խաչմերուկից: 

«Բարի լույս բոլորին, ժողովուրդ ջան։ Երեկվա մեր հսկայական այդ երթից հետո, մոտ 40 կմ դուք ոտքով անցել եք, անձրևի տակ և այլն։ Ես հույս ունեմ, որ ինչ-որ մի բան մեր սրտերից ու հոգիներից մաքրվել է։ Ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն ասել, ճակադներդ համբուրել, սա գիշերը պիտի ասեի, բայց հիմա եմ ասում հանգամանքների բերումով»,- քիչ առաջ ասաց Բագրատ սրբազանը։