Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը

Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է բացահայտել, թե ինչ օտարերկրյա հյուրեր կմասնակցեն Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նա ասել է, որ մանրամասները պետք է հայտնի իր գործընկեր, արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը, որը հատուկ ճեպազրույց կանցկացնի:

«Առաջ չեմ ընկնի։ Մենք պայմանավորվել ենք, որ իմ գործընկեր Ուշակովը ճեպազրույց կտա լրագրողների համար, և նա կպատմի այդ մասին։ Այդ պատճառով չէի ցանկանա առաջ ընկնել», - ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

Դաշնության խորհրդի կանոնակարգի հանձնաժողովի ղեկավար Վյաչեսլավ Տիմչենկոն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին: Մարտին Ռուսաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում հաղթանակ տարավ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողներին ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցի։