7 օր խաղաղություն, 8-րդ օրը չեն կարող երաշխավորել, էլ ինչից են խոսում

7 օր խաղաղություն, 8-րդ օրը չեն կարող երաշխավորել, էլ ինչից են խոսում

«Իրենց իշխանության ամեն մի օրը շատ թանկ է արժենում մեր երկրի, մեր ժողովրդի վրա։ Աղետներ, զոհեր և այլն։ Այսօր հայ զինվորը, որը պետք է պաշտպանի իր երկիրը, իր երկրում ականի վրա պայթել է։ Սրա ամբողջ պատասխանատվությունը կրում են հենց իրենք՝ գործող այս իշխանությունները»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Պատերազմի թեզ են առաջ տանում, բայց իրենք ամեն պահի պատերազմ են բերել մեզ։ Անընդհատ զոհեր ու հայրենազրկում։ Հայրենազրկման պատասխանատուն էլ են իրենց, զոհերի պատասխանատուն էլ են իրենք։ Այս ամբողջ պատասխանատվությունը իրենց ուսերին է, կրկնում եմ, իրենք իրավունք չունեն որևէ մեկին մեղադրել։ Այսօր հայկական Կիրանց գյուղը բաժանում են երկու մասի, մի քանի օր հետո այնտեղ պիտի ադրբեջանցի զինվոր կանգնի, հարց եմ տալիս՝ ո՞վ է սրա պատասխանատուն։ Կորցրել ենք Արցախը, կորցրել ենք Գորիս-Կապան ճանապարհը, հիմա էլ կորցնում ենք Տավուշը, դրա պատասխանը ո՞վ է տալու։ Դուք լսե՞լ եք Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ինչ է ասում։ 7 օր կարող ենք երաշխավորել անվտանգություն, 8-րդ օրը երաշխիքներ չկան։ Այսինքն որևէ երաշխիք չկա, որ 8-րդ օրը կարող է խաղաղություն լինել, բա էլ ինչի մասին է խոսքը»,- ասաց նա։