Հասարակություն

Ծառուկյանի փաստաբանին թույլ չէին տալիս մտնել տուն

Ծառուկյանի փաստաբանին թույլ չէին տալիս մտնել տուն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ որոշ ժամանակ իրեն թույլ չեն տվել մուտք գործել այն առանձնատուն, որտեղ իրավապահները խուզարկություն են իրականացնում։

Նշենք, որ խուզարկություններ են անցկացվում ոչ միայն Ծառուկյանի բնակության վայրում, այլև նրան պատկանող տարբեր բիզնես կառույցներում։ Նրա Քննչական գործողություններն իրականացվում են ավելի քան տասը հասցեներում։

Լրագրողների հետ զրույցում Երեմ Սարգսյանը նշել է, որ փաստաբանի ներկայության դեպքում սովորաբար անհրաժեշտ է քննիչի թույլտվությունը, և, ըստ երևույթին, հենց այդ ընթացակարգի պատճառով էր ձգձգվում իր մուտքը։ Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակն անհարկի է համարում։

«Փաստաբանի գալուն պես պետք է քննիչից ճշտեն, փաստաբանի մուտքը թույլատրեն։ Հիմա չգիտեմ՝ տեխնիկական ինչ հարցեր ունեն, տարբեր աստիճաններով են հիմա զեկուցում»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image