Հասարակություն

Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում

Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում

Այսօր վաղ առավոտից համացանցը քննարկում է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին դաժան ծեծի ենթարկելու տեսանյութը: Մինչ հանրությունը քննարկում է երիտասարդ տղամարդուն ծեծի ենթարկելու կադրերը, Աբովյան քաղաքի մեր աղբյուրը հայտնում է, որ Ավետ Կոնջորյանը Աբովյանում չսիրված կերպար է, հայտնի է իր հղփացած վարքով:

Մեր աղբյուրը պատմում է, որ վերջինս հեղափոխությունից հետո կտրուկ հարստացել է, գնել է «Բրաբուս» ավտոմեքենա, և Աբովյանում պարբերաբար իր «Բրաբուսով» ճռռիկներ է անում, աջ ու ձախ ռեպլիկներ բաց թողնում մարդկանց հասցեին, իսկ ընտրությունների ժամանակ իրենց թաղում աշխատում է ՔՊ-ի համար, մարդկանց տարբեր խոստումներ էր տալիս ու ձայներ հավաքում:

Ավետը կիսագողական բարքերի կրող է, ինչի դեմ իբրև թե պայքարում է Նիկոլ Փաշինյանը, սակայն վերջին իրադարձությունները, մասնավորապես նրա` ոստիկանություն դիմելը փաստեցին, որ նա անգամ այդ բարքերի կրողն էլ չէ, շարքային «կուռաժիտ» դեմք է: Նա վերջին տարիներին «Միլոն Ռիելթի» ընկերության տնօրենն էր, և այն, որ Աբովյանում աջ ու ձախ բարձրահարկ շենքեր են կառուցվել դա էլ է իր «շնորհքը»:

Աբովյանցիները պատմում են, որ հենց այդ ընկերության գործունեության արդյունքում է քաղաքը վերածվել խառնաշփոթի, ամեն քայլափոխի շենք-շինություններ են:

Ուշագրավ է, որ Փաշինյանը իբրև թե պայքարում է օլիգարխների ու հղփացածների դեմ, սակայն հենց ինքը իր կառավարման այս 8,5 տարիներին հասցրել է այդպիսիներին «ծնել»:

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image