Հասարակություն

Մատով չեմ կպել

Մատով չեմ կպել

Առավոտից լրավամիջոցները գրում են, որ բլոգեր Միկա Բադալյանը բռնության է ենթարկել 1in.am լրատվամիջոցի լրագրող Ժիրայր Ոսկանյանին, ով վերջին շրջանում վարկաբեկում է Բագրատ Սրբազանին։ Միկա Բադալյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը, ասաց, որ մատով չի կպել լրագրողին։

«Հատուկ պրովոկացիա արեց։ Իր ընկերների հետ նստած էր, ես էլ իմ ընկերների հետ էի նստած, սկսեց խոսել՝ թե բա ռուսամետ եւ այլն, ես էլ իրեն պատասխանել եմ՝ դավաճան նիկոլական։ Մատով չեմ կպել, ոչ մի բան չեմ արել։ Ինքը դուրս եկավ, սկսեց հեռախոսով նկարել, ավելի ճիշտ, ասացին՝ դուրս արի։ Ոստիկաններին կանչեց»,-պատմեց Բադալյանը։ 

Ժիրայր Ոսկանյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, Բադալյանն ասաց, որ ուժային կառույցից իրեն չեն հրավիրել բաժին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image