«Ամեն ինչ լավ է լինելու»․ Արամոն միացավ քայլերթին

«Ամեն ինչ լավ է լինելու»․ Արամոն միացավ քայլերթին

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Հիշեցնենք, որ նրանց մուտքը Երևան նախատեսված է մայիսի 9-ին։ Քիչ առաջ քայլերթին միացավ նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն։

Հարցին՝ ինչ ուղերձով է միացել այսօրվա քայլերթին, Արամոն արձագանքեց․ «Ես՝ որպես հայ քրիստոնյա, առաքելական եկեղեցու հետևորդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, միացել եմ մեր եկեղցուն, Սրբազանին։  Վերջնանպատակը ո՞րն է։ Ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց նա։