Իրենք այդպես էլ փողոցում մնացին, չհասկացան՝ ով են

Իրենք այդպես էլ փողոցում մնացին, չհասկացան՝ ով են

«Ինչ ասես, որ կարող են ասել։ Ինձ էլ, հազար անգամ իմ մասին ասել են։ Ասել ագենտ է, ի՞նչ, հիմա ես ագենտ եմ, հա՞։ Այդ մարդիկ ուրիշ բան չունեն ասելու, հավատացեք։ Այո, այդ մարդիկ գաղափարական որևէ բան չունեն ասելու։ Ես հիմա չեմ ուզում իջնել ստորին աստիճաններին, բայց ասել եմ իրենց՝ եթե փողոցով եք վերաբերվելու, փողոցով էլ պատասխանը կստանաք։ Եթե գաղափարական դաշտում եք ուզում, գաղափարական դաշտում պատասխանը կստանաք»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։

«Բայց իրենք մնացել են փողոցում։ Իրենք այդպես էլ փողոցից չհասան տուն, չվերադարձան, չհասկացան՝ ով են, որտեղ են գտնվում, չհասկացան՝ իրենց գործողությունների արդյունքում մարդկանց կյանքը ինչ աղետների է մատնվում։ Այո, նրանք մնացին փողոցում, մարդկանց վրա թքելով մնացին, ականջ կտրող, լեզու կտրող մնացին»,- ասել է նա։