Բագրատ Սրբազանը կատակելով ասաց՝ որտեղից է «ֆինանսավորվել»

Բագրատ Սրբազանը կատակելով ասաց՝ որտեղից է «ֆինանսավորվել»

«Սփյուռքը ինչ անում է, շատ լավ է։ Ես նախ ուզում եմ ողջունել մեր բոլոր եղբայրներին ու քույրերին։ Ես 10 տարի իրենց խնամքի ներքո ապրել եմ։ Ուզում եմ դրա մասին էլ ասել՝ որտեղ եմ ապրել։ Երկու տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի բնակվել եմ Կանադայում։ Ու պարզվում է, որ անգամ այդ ժամանակ եմ եղել ռուսական ագենտ»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։

«Փաստորեն Արևմուտքում ապրել եմ, Կրեմլից ֆինանսավորվել։ Մեկ-մեկ էլ արքայական պալատն է ֆինանսավորել։ Ես սա շատ ուրախ եմ ասում, շատ ժպիտով եմ ասում ու սա ասում եմ նրանց, ովքեր փող են ստանում այսօր հայրենիք կրծելու համար»,- ասաց նա։