Իսրայելի բնակչության մեծ մասը կարծում է, որ այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է ավարտի իր քաղաքական կարիերան եւ չմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Իրանակացված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ իսրայելացիների 59 տոկոսը կարծում է, որ Նեթանյահուն չպետք է նորից առաջադրի իր թեկնածությունը առաջիկա ընտրություններում։ Հակառակ կարծիքին է հարցվածների 33 տոկոսը։
8 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։ Իսրայելի քաղաքացիները նաեւ կարծում են, որ Նեթանյահուին իշխող «Լիքհուդ» կուսակցությունում պետք է փոխարինի Էկոնոմիկայի գործող նախարար Նիր Բարքաթը։ Նրան կողմ է հարցվածների 18 տոկոսը։ Հաջորդիվ՝ Արդարադատության նախարար Յարիվ Լեւինն է՝ 9 տոկոսով, Պաշտպանության նախարար Հեզրայել Քացը 7 տոկոսով եւ Քնեսեթի՝ խորհրդարանի նախագահ Ամիր Օհանը՝ 6 տոկոս ցուցանիշով։