Գագիկ Մելքոնյանը՝ Բագրատ սրբազանի ու շարժման մասին

Գագիկ Մելքոնյանը՝ Բագրատ սրբազանի ու շարժման մասին

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին «Հրապարակը» հարցրեց՝ ի՞նչ կարծիք ունի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժման մասին, որն այս պահին բազմամարդ երթով գալիս է Երևան։ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց՝ « Ես կարծիք չունեմ, ոչ մի կարծիք չունեմ»։ Իսկ մտահոգություննե՞ր՝ հարցրինք պատգամավորին՝ «Չկան»,- կարճ պատասխանեց։ Այսինքն՝ չի՞ վախենում, որ Բագրատ սրբազանը կգա Երևան, մեծ շարժում կսկսի, իրենց իշխանությունը կտապալի․

«Չէ»,- էլի հակիրճ գտնվեց Մելքոնյանը։ Որտեղի՞ց իրեն այդ վստահությունը․

«Վստահությունը ինձ հենց ընենց»,- ասաց Մելքոնյանը ու անջատեց հեռախոսը։