ԱԺ-ն 68 կողմ, առանց դեմ եւ ձեռնպահ ձայներով ընդունել է «Ընտրական օրենսգրքում» լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին» օրինագծերի փաթեթը։
Այն սահմանում է, որ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին իրենց ընտրելու իրավունքը կկարողանան իրացնել ՀՀ այն քաղաքացիները, որոնք քվեարկությունից առաջ 2 տարվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են 1 տարուց ավելի: Բնակության ժամկետի հաշվարկն սկսվում է հերթական ընտրություններից 48 օր կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ։
Բացառություն է սահմանվում այն պետական ծառայողների համար, որոնք արտերկրում են գտնվել ծառայողական պարտականությունները կատարելու բերումով։
Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։