ՔՊ-ականները փորձում են միանալ շարժմանը, սրա մասին չէի ուզում ասել

ՔՊ-ականները փորձում են միանալ շարժմանը, սրա մասին չէի ուզում ասել

Ամբիոններից լավ խոսում են, հետո գնում են խմելու ժամանակ սկսում են միմյանց բաներ պատմել, ձեզ թվում է, թե մենք չգիտենք դրա մասին, հա՞։ Լրիվ ինֆորմացիաներն էլ մեզ հասնում են ու մեզ այդ ինֆորմացիաները հասնում են հենց իրենց միջից։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Ու ասեմ ձեզ, որ իրենց ՔՊ անդամները,  բարձրաստիճան, որոնց ողջունում եմ, արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, որ ուզում են միանալ մեզ, ինչպես կարող են միանալ։ Ահա սա էլ իրենց պատգամ, դե թող հիմա մտածեն սրա մասին։ Սրա մասին չէի ուզում ասել, բայց այնքան հասցրիք, որ ասացի։ Տղերք, չվախենաք, ոչին», - ասաց նա։