Ո՞րն է վերջնանպատակը

Ո՞րն է վերջնանպատակը

Աստված առաջ, ես առավել քան համոզված եմ, որ այս շարժմամբ հնարավոր է լինելու կասեցնել Տավուշում կատարվողը։ Այս շարժման նպատակը առաջին հերթին հենց դա է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե վերջնանպատակը որն է, Պետրոսյանը արձագանքեց․ «Դրա մասին դեռ կխոսենք, բայց այն, ինչի մասին մենք բարձրաձայնել ենք, դրանից այս պահին շեղում չկա։ Մենք ասել ենք, որ պետականության այս կազմաքանդման պրոցեսը պիտի կասեցվի, միակողմանի հանձման պրոցեսը պիտի կասեցվի։ Այո, սրանից շեղում չկա, իսկ մնացածի մասին հետագայում կխոսենք։ Բայց եկեք հիմա մինչև ամսի 9-ը շարունակենք»,- ասաց նա։