Բելառուսի դռները բաց են Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ ԱԳՆ

Բելառուսի դռները բաց են Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ ԱԳՆ

Բելառուսի դռները Ուկրաինայի հարցով երկրի տարածքում խաղաղ բանակցություններ վարելու համար բաց են։
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Ալեյնիկը։

Նրա խոսքով, Բելառուսի դռները նման բանակցություններ վարելու համար «միշտ եղել են, կան և մնում են բաց»։
«Միշտ պատրաստ ենք բանակցություններ վարել բելառուսական հողի վրա, ինչը, հուսով ենք, կօգնի վերականգնել խաղաղությունը և վերջ դնել Ուկրաինայում արյունահեղությանը», - ասել է նախարարը։

Ավելի վաղ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների շվեյցարական նախաձեռնությունն իմաստ չունի։