Բերման ենթարկվածների թիվն այս պահին 240 է

Բերման ենթարկվածների թիվն այս պահին 240 է

ՆԳՆ-ից տեղեկացնում են,որ բերման ենթարկվածների թիվը 240 է։Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանությունը բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներին։

Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում բերման ենթարկվածների թիվն այս պահին 28 հոգի է։ Հիշեցնենք,որ ավելի վաղ տեղում փորձում էինք մեր հարցերի պատասխանները ստանալ, սակայն այս բաժանմունքում որոշել էին,որ կարող են դուռը ներսից բանալիով կողպել,իսկ դուռը ծեծելու դեպքում կիսով չափ բացել ու մեկ բառից հետո շխկացնել դուռը մարդկանց դեմքին։