Պաշտոնական. Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է

Պաշտոնական. Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հաստատվել է ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում, հայտնում է afp.com-ը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի համապատասխան հայտարարությանը։

2014-ից 2024 թվականներին այդ պաշտոնը ղեկավարել է Յենս Ստոլտենբերգը։ Նրա մանդատը ավարտվել է 2022 թվականին, սակայն երկու անգամ երկարացվել է մեկ տարով։

Ստոլենբերգի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին։ Ռյուտեն ծրագրում է առաջիկա երեք ամիսներն անցկացնել արձակուրդում։