Բազմաթիվ զոհված լեռնագնացների դիակներ են հայտնաբերվել 

Բազմաթիվ զոհված լեռնագնացների դիակներ են հայտնաբերվել 

Աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի լանջի սառցադաշտի հալչելը երեւան է հանել բազմաթիվ լեռնագնացների դիակներ, որոնք զոհվել են՝ չհասնելով գագաթ։ Նեպալյան զինվորականներն ու արտակարգ ծառայությունների աշխատակիցները սկսել են այդ զոհված լեռնագնացների դիակների՝ Էվերեստի լանջից իջեցման գործողություն իրականացնել։ Ներկայումս արդեն իջեցվել է հինգ զոհված լեռնագնացի դիակ։

Հայտնի է, որ սկսած 1920 թվականից, Էվերեստ բարձրանալիս զոհվել է ոչ պակաս, քան երեք հարյուր լեռնագնաց։ Այս տարվա ընթացքում զոհվել է ութ լեռնագնաց, չհասնելով Էվերեստի գագաթ։ Մեծամասնությունը մահացել են այսպես կոչված մահվան գոտում, որը սկսվում է 8 հազար մետր բարձրությունից սկսած։ Նեպալյան իշխանությունները հայտնել են, որ հայտնաբերված զոհված լեռնագնացներից ոմանց դիակները լավ պահպանվել են եւ մնացել այն տեսքով, ինչպիսին եղել են մահվան պահին։