Պետք է այս երկրում մարդկանց պաշտոն առաջարկես ու իրենք չուզենան. Սրբազան

Պետք է այս երկրում մարդկանց պաշտոն առաջարկես ու իրենք չուզենան. Սրբազան

Երկիրը պետք է նպատակ, օրակարգ ունենա: Որքան էլ բարձր լինի սահմանված նշաձողը, բայց պետք է ունենա, որպեսզի քաղաքացիները գնահատված լինեն, քաղաքացիներն իմանան, որ իրենք պաշտպանված են, երաշխիք ունեն ապրելու, արարելու ու գործելու։ Պետք է այս երկրում մարդկանց պաշտոն առաջարկես ու իրենք չուզենան, ոչ թե որովհետև աշխատավարձը ցածր է, այլ որ այդ մեծ, այդ ամբողջ բեռից մարդիկ սարսափեն, ասեն՝ ես ինչպե՞ս պետք է տանեմ սա։ Եվ ոչ թե հակառակը, մի կրպակի համար իրար միս ուտեն, թե ով է լինելու այդ կրպակի վաճառողը։

Այսօր որևէ մեկի հետ մի թեթև պաշտոնի մասին խոսես, տեսեք քանի ծանոթ է հայտնվում շուրջդ, թե ինչ միջոցներով հասնի դրան։

Բագրատ Սրբազանը՝ Սիսիանում