Դեմոկրատներն, այդուհանդերձ, կառաջադրեն Բայդենին

Դեմոկրատներն, այդուհանդերձ, կառաջադրեն Բայդենին

Դեմոկրատական ​​կուսակցության ազգային կոմիտեն դիտարկում է առաջիկա նախագահական ընտրություններում ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին որպես կուսակցության թեկնածու առաջադրելու հնարավորությունը հուլիսի 21-ին կայանալիք առցանց հանդիպման ժամանակ, հայտնում է Bloomberg-ը։

Ազգային կոմիտեն փոխել է կոնվենցիայի կանոնները՝ թույլ տալով Ջո Բայդենի թեկնածության քվեարկությունը մինչև հուլիսի 21-ը։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Դեմոկրատական ​​կուսակցության կոնվենցիայի պլատֆորմի հանձնաժողովը կհանդիպի հուլիսի 16-ին, Կանոնների հանձնաժողովը՝ հուլիսի 19-ին, լիազորությունների հանձնաժողովը՝ հուլիսի 21-ին: 

Հանդիպումների ընթացքում կձևակերպվեն Բայդենի թեկնածության քվեարկության ընթացակարգերը, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ազգային կոմիտեի որոշումը, ըստ գործակալության, «վերջ կդնի անհաջող բանավեճից հետո Բայդենին փոխարինելու մասին ներկուսակցական խոսակցություններին»։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ատլանտայում տեղի է ունեցավ առաջին նախընտրական բանավեճը երկրի նախկին և ներկա նախագահներ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի միջև։ CNN-ի անցկացրած էքսպրես հարցման համաձայն՝ 67%-ը կարծում է, որ Դոնալդ Թրամփը հաղթել է բանավեճում, 33%-ը՝ Ջո Բայդենը։ ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։