Սա հայրենահանձման ու պատերազմ բերելու գործընթաց է

Սա հայրենահանձման ու պատերազմ բերելու գործընթաց է

Այն ամբողջապես միտված է մեր երկիրը ստորացնելուն և մեզ նվաստացնելուն։ Այն հակաօրինական, միջազգային սկզբունքների խախտումներով, հակասահմանադրական, հակամարդկային է: Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

«Այս խնդիրն սկսվել է Շուռնուխից։ Ուղղակի պետք է կազմակերպել, մեծ թվով լրագրողներով գնալ ու տեսնել, թե ինչ է կատարվում։ Ինչ ասում են՝ սուտ է ուղղակի։ Սա հայրենահանձման ու պատերազմ բերելու գործընթաց է, որովհետև ամեն քայլը պարտադրանք է»,- ասել է նա: