Մաքգրեգորը Նուրմագոմեդովին «մուրացկան» է անվանել
Բացարձակ մենամարտերի առաջնության (UFC) նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը արձագանքել է տեղեկություններին, թե ՌԴ Հարկային դաշնային ծառայությունը կալանք է դրել Խաբիբ Նուրմագոմեդովի հաշիվների վրա։ «Փախուստի մեջ գտնվող մուրացկան։ Տեսնեք նրան, առաջարկեք, թող կանխիկ գումարի դիմաց վարժություններ ցուցադրի։ Լսել եմ, որ հիմա ապրում է Դուբայի փողոցային զուգարաններից մեկում»,- գրել է Մաքգրեգորը։
Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովի հաշիվների վրա կալանք դնելու պատճառը եղել է այն, որ վերջինս 297 ռուբլու պարտք ունի։ Մինչ այդ էլ Նուրմագոմեդովին պատկանող մի քանի ընկերություններ էին փակվել՝ պաշտոնական փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկություններ փոխանցելու համար։
Կարծիքներ