Հարցազրույց

Հախվերդյանի երգերը հիշվում են, հարցազրույցները` մոռացվում

Հախվերդյանի երգերը հիշվում են, հարցազրույցները` մոռացվում

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը Պետրոս Ղազարյանին հարցազրույց է տվել և հերթական «մտքի փայլատակումներն» ունեցել: Խոսել է աշխարհաքաղաքական թեմաների մասին, նշել, որ հայերն ու թուրքերը եղբայրական ժողովուրդներ են, իսկ ռուսները թշնամացրել են եղբայրներին, պնդել է, որ անգամ 1988-ից Ղարաբաղյան շարժումը Ռուսաստանն է կազմակերպել, որ անգամ առաջին նախագահը ռուսների «մարդն» է եղել և այլն: Հախվերդյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժմանը, եւ դրան մասնակցություն ունեցած և ակտիվություն ցուցաբերած երգիչներին, հայտարարել է, թե երգելը մի բան է, միտք ունենալը մեկ այլ բան եւ ամեն երգող չէ, որ մտավորական է: Զրուցավարը նշում է անուններ` Արամո, Դավիթ Ամալյան, Մրո և այլն, Հախվերդյանը պնդում է, որ այդ մարդիկ մտավորականներ չեն: 

Երգիչ Դավիթ Ամալյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ շատ մտերիմ հարաբերություններ ունի Հախվերդյանի ընտանիքի հետ, սակայն վերջինիս հայտարարություններին վաղուց արդեն լուրջ չի ընդունում.

«Հախվերդյանի երգերը հիշվում են, իսկ հարցազրույցները` մոռացվում: Նա իմ ավագ ընկերն է և մնում է Ռուբեն Հախվոերդյան, իր ասածները չեմ քննադատում, չեմ քննարկում, որովհետև նա ինձ համար մնում է Ռուբեն Հախվերդյան: Ինչ ուզի, կասի, բայց ես շարունակում եմ իր ընտանիքի հետ լինել մտերիմ, երբեմն երբ հանդիպում ենք` բարևում եմ, երբեմն չեմ բարևում, բայց դա էական չէ: Եթե նա իրեն թույլ է տալիս նման բաներ, իր գործն է, ես ինձ թույլ չեմ տա իրեն քննադատել: Ռուբեն Հախվերդյան կերպարին անգամ սրբազանը դեմ չէ: Ռուբեն Հախվերդյանն անուն ազգանուն չէ` վերնագիր է: Ես բառացիորեն նրան վատ բան չեմ կարող ասել: Ռուբեն Հախվերդյանին այնքան պրովակացիոն հարցեր են տալիս, մինչև մեկի մասին մի վատ բան ասի, բայց անցնում է ժամանակ և իր հարցազրույցները չեն հիշվում, հիշվում են միայն երգերը, որոնք կրթել են մի ողջ սերունդ», - ասաց Ամալյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image