Մարզիչներ Մարսելո Գալյարդոն եւ Դիեգո Սիմեոնեն հանդիսանում են Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներ, եթե գործող մարզիչ Լիոնել Սկալոնին հեռանա այդ պաշտոնից։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Համաձայն հաղորդման, Սկալոյիի պայմանագիրը Ֆուտբոլի արգենտինական ընկերակցության հետ հաշվարկված է մինչեւ այս տարվա վերջը։ Գալյարդոն եւ Սիմեոնեն այդ պաշտոնին կհավակնեն, եթե նա ժամակակից շուտ հեռանա պաշտոնից։
Նշենք, որ երկու մասնագետներն էլ ներկայումս ունեն զբաղվածություն եւ գլխավորում են ակումբներ։ Սկիրան նշել է, որ արգենտինական կողմը ունի ֆավորիտ՝ Սիմեոնեն եւ ավելի հավանական է, որ հենց նա նոր պայմանագիր կնքի եւ ղեկավարի արգենտինական հավաքականը։