Միջազգային

Անոմալ շոգի պատճառով հայտարարվել է «ոչ աշխատանքային օր»

Անոմալ շոգի պատճառով հայտարարվել է «ոչ աշխատանքային օր»

Իրանում անոմալ շոգ եղանակի պատճառով մի շարք նահանգներում հայտարարվել է «ոչ աշխատանքային օր»։ Այսպես, ըստ Mehr News-ի հաղորդմամբ, այս պահին «ոչ աշխատանքային օր» է հայտարարված Քերմանի նահանգում։ Հրամանը տարածվում է բոլոր պետական հիմնարկների, ձեռնարկությունների կրթական հաստատությունների, գերատեսչությունների եւ կազմակերպությունների վրա։

Նման որոշում է կայացվել, հաշվի առնելով նախ քաղաքացիների առողջությունը եւ հետո՝ էլեկտրաէներգիայի ծախսի կտրուկ աճը։ Նման իրավիճակներում սովորաբար արվում են անհրաժեշտ քայլեր՝ էներգամատակարարման համակարգի կայունության ապահովման համար՝ հնարավոր ծանրաբեռնվածությունը բեռնաթափելով։ Բացառություն են կազմում բուժհաստատությունները, արտակարգ ծառայությունները, ռազմական, իրավապահ եւ կոմունալ մարմինները, բանկերը, ապահովագրական ընկերությունները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image