Միջազգային

Անչափահասների համար սոցկայքերի հասանելիությունը կսահմանափակվի

Անչափահասների համար սոցկայքերի հասանելիությունը կսահմանափակվի

Ֆրանսիական խորհրդարանը պետք է վերջնականապես հաստատի 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցկայքերի հասանելիության արգելքի մասին օրենքը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Նախօրեին խորհրդարանական հանձնաժողովը համաձայնեցրել էր նախագծի վերջնական տեքստը եւ դրանով ճանապարհ էր բացվել քվեարկության համար։Եթե օրենքը վերջնականապես ընդունվի, ապա Ֆրանսիան կդառնա ԵՄ առաջին երկիրը, որը նման սահմանափակում կկիրառի պետական մակարդակով։ Արգելքը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի մեկից, իսկ գոյություն ունեցող օգտահաշիվները, որոնք պատկանում են նշված տարիքային շեմից ցածր անձանց, պետք է արգելափակվեն մինչեւ 27 թվականի հունվարի մեկը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image