Նիդերլանդները տասնյակ F-16 ինքնաթիռներ կառաքի Ուկրաինա

Նիդերլանդները տասնյակ F-16 ինքնաթիռներ կառաքի Ուկրաինա

Նիդերլանդների իշխանությունները թույլատրել են 24 հատ F-16 կործանիչների արտահանումը Ուկրաինա. առաջին խմբաքանակը կհասցվի մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Կաիսա Օլլոնգրենը, ով լքում է պաշտոնը:

Հունիսի 19-ին արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարարը թույլատրեց արտահանել 24 հատ F-16 ինքնաթիռ և յոթ հատ F-16 ինքնաթիռի շարժիչներ, մանրամասնել է պաշտոնյան:

Ավելի վաղ Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ F-16 կործանիչների առաջին խմբաքանակը Ուկրաինա կմատակարարվի ամառվանից հետո։