Նրանց զուռնա-դհոլով են դիմավորել Երևանի օդանավակայանում

Նրանց զուռնա-դհոլով են դիմավորել Երևանի օդանավակայանում

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականին զուռնա-դհոլով են դիմավորել Երևանի օդանավակայանում: Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալով 38 երկրների մրցակցությունում թիմային պայքարում 2-րդն է։

Տղաների ստուգատեսում մեր 13 մարզիկներից 8-ը մեդալակիր են։ Աղջիկների մրցակցությունում ունեինք 4 մարզուհի, որից 2-ը բարձրացան պատվո հարթակ: