Ուկրաինան ինտենսիվ գրոհել է. ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Ուկրաինան ինտենսիվ գրոհել է. ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Ղրիմի վրա, չորսը ՝ Բելգորոդի մարզում և ևս չորսը ՝ Բրյանսկում: Այսմասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության տարածքում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու Կիևի ռեժիմի փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից առգրավվել և ոչնչացվել է չորս ԱԹՍ Բրյանսկի մարզի տարածքում, չորս ԱԹՍ Բելգորոդի մարզի տարածքում և երեք ԱԹՍ՝ Ղրիմի Հանրապետության տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը տարբեր եղանակներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով պարբերաբար գնդակոծում ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները։