Շատ եմ ցավում դրա համար

Շատ եմ ցավում դրա համար

Ես միշտ էլ մաքսիմալիստ եմ եղել և շարունակում եմ այդպիսին մնալ՝ անկախ նրանից, թե որ դիրքում եմ խաղում: Այս տարի ընդամենը 2 գոլ խփեցի ու շատ եմ ցավում դրա համար, որովհետև գիտեմ՝ կարող էի ավելին, բայց չեմ դժգոհում, քանի որ մեր ընդհանուր թիմային նպատակը Սկուդետտոն հաղթելն էր, ինչն իրականացրինք:

Այս մասին armenian-soccer-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ես էլ դարձա թիմի լավագույն ասիստենտը, բայց իմ անհատական ամբիցիաները միշտ բարձր են. գալիք մրցաշրջանի համար ցանկանում եմ ավելի շատ գոլեր ու գոլային փոխանցումներ ունենալ իմ ակտիվում»,- ասել է նա: