Էրդողանը երկու նախարարի է ազատել. ի՞նչ է հայտնի

Էրդողանը երկու նախարարի է ազատել. ի՞նչ է հայտնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր ստորագրել հանրապետության երկու նախարարների փոխարինման վերաբերյալ։

Կառավարության պաշտոնական Resmi gazete թերթում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ֆահրեթին Քոջայի փոխարեն երկրի առողջապահության նախարար է նշանակվել Քեմալ Մեմիշօղլուն։

Մեհմեդ Օզհասեքիի փոխարեն Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար է դարձել Մուրադ Քուրումը, ով արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 2018-2023 թվականներին։

Քոջան ու Օզհասեքին ավելի վաղ հրաժարականի դիմումներ էին ներկայացրել նախագահին։ Օզհասեքին իր որոշումը պատճառաբանել է առողջական խնդիրներով։