Դավթաշենում շանը տանջել են, ապա դուրս են նետել պատուհանից

 Դավթաշենում շանը տանջել են, ապա դուրս են նետել պատուհանից

Դավթաշենի հինգ հարկանի շենքերից մեկի բնակիչները շանը տանջամահ են արել:  Բնակիչներից մեկը մուտքի դուռը փակել է, ծեծի է ենթարկել կենդանուն, ապա տարել է տուն և ցած է նետել բաց պատշգամբից: Այս մասին «Հրապարակին» հայտնեց Երևանի բնակիչ Գոհար Անտոնյանը: Տեսանյութը լայնորեն տարածվել է համացանցով մեկ:

Երեկ նա հաղորդում է տվել հանցագործության մասին Դավթաշենի ոստիկանության բաժնում: Ոստիկանության լրատվականից Հրապարակին դեպքի կապակցությամբ հայտնեցին, որ նոյւթերը փոխանցվել են քննչական կոմիտե:

Հուլիսի 1-ին՝ ժամը 18.19-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Դավիթաշեն 2 թաղամասի 31 շենքի 5-րդ հարկի շքամուտքից շուն են նետել ցած:

Ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 27-ին դաժան ծեծի են ենթարկել անտուն շանը, որից հետո նշված շենքի 5-րդ հարկի շքամուտքից նետել են ցած: Քաղաքացուց ընդունվել է հաղորդում:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին», - նշված է ոստիկանության պատասխանում: