Ձերբակալվել է ՌԴ հավաքականի մարզիչը. կասկածում են ահաբեկչության մեջ

Ձերբակալվել է ՌԴ հավաքականի մարզիչը. կասկածում են ահաբեկչության մեջ

Մոսկվայում ձերբակալվել է ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Ալիշերի Իսմաթզոդան՝ ահաբեկչություն քարոզելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Մոսկվայի Շչերբինսկի շրջանային դատարանի մամուլի ծառայությանը։

Իսմաթզոդայի ձերբակալման մասին տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ 
«Մեզ համար այս տեղեկությունը ցնցող էր, բայց, ցավոք, այդպես է», - հայտնել են ֆեդերացիայում:

Իսմաթզոդան սպորտի վարպետ է, բարձրակարգի մարզիչ։ Աշխատել է Մոսկվայի թիվ 1 օլիմպիական պահեստայինների միջնակարգ մասնագիտացված դպրոցում, մարզել է նաև Ռուսաստանի պատանեկան հավաքականը (մինչև 16 տարեկան աղջիկներ) և Մոսկվայի երիտասարդական հավաքականը (մինչև 16 տարեկան տղաներ) ազատ ոճի ըմբշամարտում։