Լուիզային առաջարկել եմ, որ ամուսնանա, երեխա ունենա

Լուիզային առաջարկել եմ, որ ամուսնանա, երեխա ունենա

Սոֆի Դևոյանը Liferoom հաղորդման շրջանակներում խոսել է իր և Լուիզա Ղամբարյանի հարաբերությունների մասին: Դևոյանը մասնավորապես նշել է.

«Ես եմ Լուիզային առաջարկել, ասել եմ՝ ամուսնացեք, երեխա կունենաք, սիրում եք իրար, մենք լավ ընկերություն ենք անում ընտանիքներով, ցավոք, Գեորգի Կիմիչը տենց շուտ գնաց կյանքից, բայց Լուիզան, Գաբին մինչև հիմա իրար տուն ենք գնում, շատ ջերմ հարաբերություններ են, եթե որևէ հարց լինի, տղաս ու մենք ամբողջ ընտանիքով իր կողքին ենք»։