Ինչո՞ւ է մեր ժողովուրդը հայտնվել վարկային այդքան մեծ բեռի տակ

Ինչո՞ւ է մեր ժողովուրդը հայտնվել վարկային այդքան մեծ բեռի տակ

Քանի միլիարդով է բազմապատկվել մեր արտաքին պարտքը։ Հիմա նորից լսում եմ, որ խորհրդարանական նիստ պետք է անեն արտաքին պարտքն ավելացնելու համար: Ինչո՞ւ։ Ինչո՞ւ է մեր ժողովուրդը հայտնվել վարկային այդքան մեծ բեռի տակ: Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը:

«Այդ գումաները չեն ծառայել երկրի զարգացմանը։Սյունիքից ենք գալիս, մեկը թող ցույց տա, ասֆալտն էլ, որն արել են, գնացեք տեսեք՝  ինչ վիճակում է։ Այդ բերված գումարներն ինչի՞ վրա են ծախսվում, ժողովրդի հաշվին արտաքին պարտքն են մեծացնում: Այո, «Սրբազան պայքար» շարժումը չարիքը վերացնելու մասին է»,- ասել է նա: