Ուզում են լռեցնել, բայց կասեմ ճշմարտությունը

Ուզում են լռեցնել, բայց կասեմ ճշմարտությունը

Ինչպես ճշմարտությունն են ուզում լռեցնել, այնպես էլ ցանկանում էին լռեցնել գիտական ճշմարտությունը՝ հալածելով մասնագետներին։ Մենք՝ մասնագետներս, ինչպես և Աստծո սպասավորները, մեր ժողովրդին ասում ենք ճշմարտությունը: Այս մասին հայտարարել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

«Չկա որևէ սահմանազատում և չկա որևէ սահմանագծում։ Այն, ինչ այսօր տեղի ունենում  Տավուշում, ինչը դեռևս սպասում է Հայաստանի մնացյալ մարզերին, ոչ սահմանազատում է և ո չ էլ սահմանագծում, այլ պատերազմ բերող իշխանությունների կողմից հայկական հողերի հանձնում թշնամուն։ Այն հողերի, այն կահավորված առաջնագծի, որոնք 30 տարի պահվել են  հայ զինվորի արյան գնով։ Ասելով, որ 30 տարի բանակ ու առաջնագիծ չի եղել, արվում է նաև այն նպատակով, որ ապագայում հեշտացվի նաև հողերի հանձնումը։ Քո ձեռքով հանձնես 30 տարվա ընթացքում պահվածը և հետո ասես, որ 30 տարի դրանք չեն եղել։ Նման լկտիության, հակահայության կնախանձեին նույնիսկ Թուրքիայում գտնվող մերօրյա Թալիաթի վաստակները։ Նրանք կարող են սրանց մոտ գալ և վերապատրաստում անցնել»,- ասել  է նա: