Ամեն օր առավոտյան ժամը 7-ից հերթ են կանգնում ու այս վիճակն է

Ամեն օր առավոտյան ժամը 7-ից հերթ են կանգնում ու այս վիճակն է

Չարենցավանի բնակիչները «Հրապարակին» են տրամադրել տեսանյութեր, որտեղ պատկերված են Հրազդանի անձնագրայինի սարսափելի հերթերը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՆԳՆ-ն որոշում է կայացրել Չարենցավան խոշորացված համայնքի անձնագրային և վիզաների վարչությունը տեղափոխել Հրազդան խոշորացված համայնք: Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբանը, ով փորձել է Հրազդանի անձնագրայինում գործարք անել, «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Հրազդանի անմարդկային հերթերը բառերով նկարագրել պարզապես չի կարող:

Նա նշեց, որ վաղվանից Չարենցավանում ստորագրահավաք են սկսում, որպեսզի Չարենցավանում անձնագրային վարչությունը վերաբացվի. «Ամեն օր առավոտյան ժամը 7-ից հերթ են կանգնում ու այս վիճակն է: Քիչ առաջ հերթի մեջ երկու կին վատացան: Ամեն օր այս վիճակն է, 150 քաղաքացի այս պահին այդ փոքր տարածքում հերթ է կանգնել: Ես նման բան իմ կյանքում առաջին անգամ եմ տեսնում: Վաղվանից ստորագրություն ենք հավաքելու, որպեսզի վարչապետն այս խնդրին լուծում տա», - ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում