Ագրարայինի խորհրդում 340 միլիոն դրամ գույքահարկի պարտքի հարցը չի քննարկվել 

Ագրարայինի խորհրդում 340 միլիոն դրամ գույքահարկի պարտքի հարցը չի քննարկվել 

Hraparak.am-ը գրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի` 2021 թվականից կուտակելով գույքահարկի գծով ավելի քան 340 միլիոն դրամ պարտք:

Հունիսի 18-ին Hraparak.am-ը զրուցել էր Ագրարային համալսարանի Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ , հոգաբարձուների խորհրդի անդամ Գուրգեն Եղիազարյանի հետ ով փոխանցել էր, որ հարցը քննարկելու համար առաջարկել են Հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրել, «ինչո՞ւ ամիսուկես հետո եւ երբ է նշանակված նիստը», այս հարցերին Եղիազարյանը պատասխան չուներ․

«Անկեղծ ասած ես այդ խնդրի մասին հպանցիկ եմ լսել, սպասում ենք նիստ հրավիրվի, քննարկենք հարցը, արդեն խնդրել ենք նախագահին, որ նիստ հրավիրի, երբ քննարկենք, պատճառների մասին էլ կիմանանք», հարցրեցինք՝ ինչպես է ստացվել, որ խոշոր պարտքն արտացոլված չի եղել 2021-2024թթ. հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված բյուջեի նախահաշվում ու կատարողականներում, Եղիազարյանը պատասխանեց․ «Ես այդքան տեղյակ չեմ, խորհրդի անդամներին հրավիրում են նիստին, ես էլ գնում-նստում-լսում եմ։ Հիմա այս անգամ էլ պիտի լսեմ՝ ինչպես է եղել, որ հասկանամ»:

Hraparak.am-ին հայտնի դարձավ, որ հունիսի 27-ին խորհուրդը գումարել է նիստ հաստիքների կրճատման հետ կապված օրակարգային հարցով, սակայն գույքահարկի պարտքի մասին հարցը այդպես էլ քննարկման առարկա չի դարձել: