Կարմիր գրքում գրանցված թռչունները՝ Շիրակի մարզում

Կարմիր գրքում գրանցված թռչունները՝ Շիրակի մարզում

 

ԳԱՆԳՐԱՓԵՏՈՒՐ ԵՎ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՀԱՎԱԼՈՒՍՆՆԵՐ

Լուսանկարներն արվել են Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում

Կարգավիճակը՝

ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»:

Տարածվածությունը Հայաստանում

Հանդիպում է Սևանա լճի ավազանում, որպես չվահյուր: Ամռանը 30–50 առանձնյակների կարելի է հանդիպել Արմաշի և հարակից ձկնաբուծական լճակներում: Բնադրման շրջանում հանդիպում է նաև Արփի լճում:

Տարածվածությունն աշխարհում

Հանդիպում է Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում և Ղազախստանում, Սիրիայում և Իրաքում, Իրանում, Մոնղոլիայում և Չինաստանում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն