Երբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը

Երբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը

Սրբազան պայքարը շարունակվում է, առաջիկա հանդիպումը նախատեսված է հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը։ Այդ մասին ասաց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ։

«Սահմանադրության օրը շատ կարևոր է մեզ համար, որովհետև մենք գտնվում ենք հակասահմանադրական գործողություններով, մոլուցքի մեջ ապրող չարիքի ծնած իրականության մեջ։ Կարևոր է, որ Սահմանադրության օրը մենք և՛ արժևորենք, և՛ գնահատենք, և՛ մեր ուղերձը հայտնենք մեր մայր փաստաթղթի նկատմամբ։ Գնահատականները տարբեր կարող են լինել, բայց Սահմանադրությունը մեր երկրի մայր օրենքն է»,- ասաց Սրբազանը։