Ինչպես «արթնացնել» հիշողությունը դեմենցիայի ժամանակ 

Ինչպես «արթնացնել» հիշողությունը դեմենցիայի ժամանակ 

Գիտնականները պարզել են, որ երաժշտություն լսելը կամ երգեցողությունը կարող են բարելավել դեմենցիա ունեցողների վիճակը եւ «արթնացնել» նրանց մոտ պահպանված հիշողությունները։ Ալցհեյմերի հիվանդությունը, ինչպես հայտնի է, հանգեցնում է ուղեղի բջիջների կորստի եւ հիշողության, մտածողության եւ հաղորդակցության կարողությունների վատացման։ Սակայն երաժշտական հիշողությունները հաճախ պահպանվում են, քանի որ դրանց հետ կապված ուղեղի բաժինները ավելի քիչ են տուժում դեմենցիայից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երաժշտության լսելը կամ երգեցողությունը կարող են բարելավել դեմենցիա ունեցողների էմոցիաները եւ վարքագիծը։

Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել այն երաժշտությունը, որը ժամանակին շատ է սիրել դեմենցիա ունեցողը եւ որի հետ կապված են եղել նրա կյանքի երջանիկ պահերը։ Դանդաղ մեղեդիները օգնում են հանգստացնել հիվանդի վիճակը սնվելիս եւ հիգիենիկ պրոցեդուրաների ժամանակ, իսկ ուրախ երաժշտությունը բարելավում է տրամադրությունը։ Կարեւոր է սակայն, որ դեմենցիայով հիվանդին երաժշտություն լսելու գործընթացի ժամանակ մնացած աղմուկ առաջացնող բոլոր հանգամանքները չեզոքացվեն։ Նույնիսկ երաժշտություն լսելիս կամ երգելիս կարելի է դեմենցիայով հիվանդ տարեցին օգնել պարային շարժումներ անել, նշում են գիտնականները