Մուլտֆիլմը վարձույթում հավաքել է 1 միլիարդ դոլարի հասույթ 

Մուլտֆիլմը վարձույթում հավաքել է 1 միլիարդ դոլարի հասույթ 

Pixar ստուդիայի կողմից պատրաստված «Գլուխկոտրուկ 2» մուլտֆիլմը այս տարի թողարկված ժապավենների շարքում առաջինն է, որ վարձույթում հավաքել է 1 միլիարդ դոլարի հասույթ։ Թողարկման պահից մինչ հիմա այս սիքվելը Հյուսիսային Ամերիկայում միայն հավաքել է 469,3 միլիոն դոլարի հասույթ, իսկ առհասարակ ողջ աշխարհում նրա հավաքած հասույթը վարձույթում կազմել է 1,015 միլիարդ դոլար։

Այս ցուցանիշով նա գերազանցել է ամենահասութաբերը համարվող Դենի Վիլնյովի «Դյունա․ Մաս 2» բլոկբաստերին։ Հիշեցնենք, որ մուլտֆիլմում պատմվում է դժվար դեռահաս աղջնակ Ռայլիի մասին։