Ինչու է ձիթապտուղն օգտակար դիաբետիկներին 

Ինչու է ձիթապտուղն օգտակար դիաբետիկներին 

Գիտնականները պարզել են, որ ձիթապտուղը չափազանց օգտակար է դիաբետիկների, ինչպես նաեւ ճարպակալում ունեցող մարդկանց համար՝ իր մեջ պարունակած էլենոլային թվվի շնորհիվ։ Վերջինս կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի պարունակությունը եւ օգնում է նիհարելուն։ Այս մասին հայտնում է Սննդաբանության ամերիկյան ընկերությունը։

Մասնագետները հետազոտություններն իրականացրել են, նպատակ ունենալով հայտնաբերել այնպիսի բնական նյութեր, որոնք ազդում են հագեցման եւ գերսնումը կանխող հորմոնների վրա։ Հետազոտությունների ընթացքում լաբորատոր պայմաններում գտնվող մկներին նրանք տվել են էլենոլային թթու, եւ մեկ շաբաթ անց պարզվել է, որ մկները եւ նիհարած են եղել եւ նրանց արյան մեջ շաքարի պարունակությունը զգալիորեն նվազած է եղել։ Էլենոլային թթվի ազդեցությունը շատ ավելի արդյունավետ է եղել, քան մետֆորմին պրեպարատինը, որը հայտնի է երկրորդ տիպի դիաբետ ունեցողների համար որպես դեղամիջոց։ Մասնագետները նաեւ պարզել են, որ այդ նյութը պարունակվում է ձիթապտղի եւ ձիթապտղի յուղի մեջ, որով վերջիններս կարող են դառնալ դիաբետ եւ ճարպակալում ունեցող մարդկանց սննդակարգի անբաժանելի մաս։