Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է արտասվում Ռոնալդուի մայրը

 Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է արտասվում Ռոնալդուի մայրը

Գերմանիայում շարունակվում է ֆուտբլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը: Երեկ Պորտուգալիայի ազգային հավաքականը 1/8 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Սլովենիայի թիմին:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես հայտնի է , լրացուցիչ ժամանակի 105-րդ րոպեին չկարողացավ դիպուկ իրացնել նշանակված 11-մետրանոցը: Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է ֆուտբոլիստի մայրը արտասվում որդու անհաջողությունից հետո: