Եվրո-2024. Մբապեի հաղթական վերադարձը. հաջորդ մրցակիցը Պորտուգալիան է

Եվրո-2024. Մբապեի հաղթական վերադարձը. հաջորդ մրցակիցը Պորտուգալիան է

Ֆրանկֆուրտում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի հերթական հանդիպումը։
Պորտուգալիան և Սլովենիան չկարողացան գոլ խփել հիմնական և լրացուցիչ ժամանակներում: 11 մետրանոց հարվածաշարում պորտուգալացիներն ավելի հաջողակ գտնվեցին՝ 3:0։

Քառորդ եզրափակիչում Պորտուգալիան կխաղա Ֆրանսիայի հետ։ 

Առաջնության անդրանիկ խաղում վնասվածք ստացած Մբապեի վերադարձը հաղթական էր. ֆրանսիացիները Դյուսելդորֆում՝ Բելգիայի հետ կայացած մրցավեճում հաղթանակ տոնեցին նվազագույն հաշվով՝ 1:0: