Որդիս հարցնում է ՝ ինչու քեզ բարևեց, ճանաչու՞մ ես

 Որդիս հարցնում է ՝ ինչու քեզ բարևեց, ճանաչու՞մ ես

Որդուս մոտ «ինչու»-ները ոչ թե շատ են, այլ չափից շատ են։ Շատ հաճելի է, որ նա այդքան հետաքրքրասեր է և փորձում է ամեն ինչին ծանոթանալ, ամեն ինչ իմանալ։ Հիմա երբ Հայաստանում ենք, ամենից հաճախ հարցնում է` ինչո՞ւ քեզ բարևեց։ Փողոցում անծանոթ մարդիկ շատ-շատ են մոտենում, բարևում: Համլետի մոտ հարց է առաջնում` ինչո՞ւ: Այս մասին armenian-soccer-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ասում է` ճանաչո՞ւմ ես, պատասխանում եմ՝ ոչ, և նրա հաջորդ հարցը` բա ինչո՞ւ է բարևում քեզ, բացատրում եմ՝ գիտի, որ ես «Ինտերում» եմ խաղում, հավաքականում եմ խաղացել: Այստեղ նրա հարցերը դադարում են, բայց հաջորդ բարևողի հետ ամեն ինչ նորից սկսվում է»,– ասել է Մխիթարյանը: