YouTube-ը հինգ նոր ֆունկցիա է ավելացրել 

YouTube-ը հինգ նոր ֆունկցիա է ավելացրել 

YouTube տեսահոսթինգային ցանցը ներկայացրել է հինգ նոր ֆունկցիաներ, որոնք նախատեսված են օգտատերերի համար։ Այս մասին հայտնում են տեսահոսթինգային ցանցից։ Առանցքային նորարարություններից մեկը Jump Ahead ֆունկցիան է, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով ֆիքսվել տեսահոլովակի ավելի հետաքրքիր մասերի վրա, հիմնվելով այն դիտած օգտատերերի «վարքագծի» վրա։ Ֆունկցիան աշխատում է արհեստական բանականության օգնությամբ։ Այն հասանելի է միայն վճարովի բաժանորդներին։

Jump Ahead-ը թույլ է տալիս տեսալոհովակից ընտրել հատկապես դիտված հատվածները կամ  էլ բաց թողնել այն հատվածները, որոնք ամենահաճախն են բաց թողնվել այլ օգտատերերի կողմից։ Մյուս նորարարությունը վերաբերում է «Նկար նկարի մեջ» ֆունկցիային, որը Shorts հոլովակների համար է նախատեսված։ Հետաքրքիր նորարարություն է նաեւ Smart Downloads եւ Ask ֆունկցիաները։