Հավանության են արժանացրել՝ մասնակի փոփոխություններ կատարելու պայմանով

Հավանության են արժանացրել՝ մասնակի փոփոխություններ կատարելու պայմանով

Տեղի է ունեցել ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 2024 թվականի երկրորդ նիստը: Նիստին քննարկվել են Շիրակի մարզի Հառիճ գյուղի Հառիճավանք վանական համալիրի գավիթից Սբ Աստվածածին եկեղեցու արեւմտյան մուտքի վերնամասում պահպանված որմնանկարների մակերեսի մաքրման եւ ամրակայման լրամշակված նախագիծը, Լոռու մարզի Ախթալա գյուղի Ախթալա վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի՝ երկրորդ ռեգիստրի երկրորդ շերտից պահպանված, 1977-1978 թթ․ ապամոնտաժված եւ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահոցում գտնվող հատվածերի ամրակայման եւ կոնսերվացման, Երեւան քաղաքի Նորագավիթ վարչական շրջանի Սբ Գեւորգ եկեղեցու 19-րդ դարի որմնանկարների ամրակայման եւ վերականգնման աշխատանքային նախագծերը։

Ներկայացված բոլոր նախագծերը, ընդհանուր առմամբ, հավանություն են ստացել աշխատանքային խմբի կողմից՝ մասնագետների առաջարկների եւ դիտողությունների հիման վրա նախագծերում մասնակի փոփոխություններ կատարելու պայմանով։