Թուրքիան բողոքել է Իրանին՝ քրդերի հարցով 

Թուրքիան բողոքել է Իրանին՝ քրդերի հարցով 

Թուրքիան բողոքել է Իրանին՝ պահանջելով չմատակարարել սպառազինություններ Քրդական բանվորական կուսակցությանը եւ չմիջամտել ընդդեմ քրդական զինված կազմավորումների՝ Անկարայի իրականացրած ռազմական գործողություններին։ Այս մասին գրում է թուրքական Yeni Şafak պարբերականը։ Համաձայն պարբերականի, թուրքական կառավարությունը հանձնարարել է բանակին ոչնչացնել քրդական ուժերին մատակարարվող ցանկացած սպառազինություն խոցել եւ ոչնչացնել։ Ըստ հրապարակման, անցյալ շաբաթ իրաքյան Սուլեյմանիում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում թուրքական կողմը պահանջել է, որպեսզի իրանական կողմը դադարեցնի համագործակցությունը Քրդական բանվորական կուսակցության հետ եւ այլեւս սպառազինություններ չմատակարի քրդական ռազմականացված կազմավորումներին։ Իրանական կողմն էլ հայտարարել է, որ երբեւէ ռազմական մատակարարումներ չի իրականացրել ՔԲԿ-ին։

Թեեւ թուրքական կողմը լուսանկարներ է ներկայացրել, սակայն իրանական կողմը պնդել է, որ լուսանկարներում պատկերված ռազմական նշանակության բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները իրանական իշխանությունների հետ կապ չունեն։ Ավելին, Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր խմբաքանակ եթե հայտնվի, իրենք կխոցեն առաջնահերթ կերպով։ Թեեւ թուրքական կողմը նաեւ ներկայացրել է, որ իրանական իշխանությունները գործակցում են ՔԲԿ հետ, սակայն իրանական կողմը շարունակել է պնդել, որ իրենք որեւէ կապ չունեն եւ չեն գործակցում քրդական ռազմականացված ուժերի հետ։